ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Անակնկալ Էդմոն Մարուքյանի համար

Անակնկալ Էդմոն Մարուքյանի համար
02.11.2018 | 01:43

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանն իր՝ կուսակցությունը լքելու քայլով անակնկալի է բերել թե՛ Էդմոն Մարուքյանին, թե՛ մյուս բոլոր ԼՀԿ-ականներին:


«Մինչ այդ խոսակցություններ եղել են կուսակցության ներսում, որոշ անհամաձայնություններ են եղել հետագա անելիքների ու մարտավարության հետ կապված, բայց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքելու մասին նրա գրառումն իրական սառը ցնցուղ էր բոլորիս համար: Նախքան այդ խոսակցություն է եղել, որ վերջինս, հնարավոր է, ներկայացված չլինի «Լույս» դաշինքի համամասնական ցուցակում: ՈՒ որպես պատգամավոր, որ այս ժամանակահատվածում հասցրել է ճանաչում ձեռք բերել ու ներկայանալի դեմք դառնալ հանրության համար, պետք է առաջադրվեր ռեյտինգային կարգով: Երևի թե իր մեջ գցել-բռնել է, որ ռեյտինգայինի պայքարում տանուլ կտա մյուս թեկնածուներին, հնարավորություն չի ունենա անցնելու նոր խորհրդարան ու այդպիսի որոշում է կայացրել»,- «Իրատեսին» ասաց «Լույս» դաշինքին մոտ կանգնած աղբյուրը:
Նա նաև հավելեց, որ կուսակցության լիդերներին այս փաստը, ճիշտ է, վրդովեցրել է, բայց չի կոտրել, քանի որ ինչքան արագ ինքնամաքրվեն կուսակցության շարքերը, այնքան ԼՀԿ-ն կուժեղանա՝ թիմում ունենալով գաղափարախոսությանն ու նպատակներին նվիրված անհատներ:


«Ճամբարափոխության դեպքեր շատ ենք տեսել նախորդ բոլոր իշխանությունների ժամանակ, սա էլ դրա մի դրսևորում էր: Իսկ եթե ՔՊ-ականները նմանատիպ մարդկանց պետք է գրկաբաց ընդունեն, ապա ցավում ենք նրանց համար»,- ասաց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ Հայկ Կոնջորյանի հայտարարությունից ժամեր անց «Ելք»-ական մյուս պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որ ՔՊ կուսակցությունից է, ի լուր բոլորի գրեց, թե ուրախ է Կոնջորյանին իրենց թիմում տեսնելու կապակցությամբ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ